Շարունակվում է ֆուտբոլի Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչը։
«Արարատ–Արմենիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել է «Շիրակ»-ին եւ հաղթանակ տոնել։
Խաղի միակ գոլի հեղինակ է դարձել Ալիունե Նդոուրը, իսկ Կամո Հովհաննիսյանի գնդակը մրցավարը խաղից դուրս լինելու պատճառով չեղարկել է։
Այսօր կկայանա «Փյունիկ»-«Նոա» հանդիպումը։




















