Փետրվար 11, 2026
82 դիտում

Էդուարդ Սպերցյանը հավաքի ժամանակ վնասվածք է ստացել


Լուսանկարը` FC Krasnodar


«Կրասնոդար» -ի եւ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանն ԱՄԷ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ վնասվածք է ստացել:

Այդ մասին հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաեւը: Վնասվածքի պատճառռով Սպերցյանը չի մասնակցել «Դինամո»-ի հետ հանդիպմանը:

«Հուսամ, որ վնասվածքը լուրջ չէ, խաղից առաջ տեղի ունեցած մարզմանը նա անհաջող ընկել է: Սպերցյանին տարել են բուժզննման ու կարծես թե ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Վերականգնվելու համար նա մի քանի օրվա կարիք ունի»,- ասել է մարզիչը:

Իր առաջին պաշտոնական հանդիպումն այս տարի «Կրասնոդար»-ն անցկացնելու է փետրվարի 28-ին «Ռոստով»-ի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին