Նոյեմբեր 26, 2025
98 դիտում

Ռոնալդուի որակազրկումը կրճատվել է ու նա կմասնակցի ԱԱ-2026-ի 1-ին խաղին


Լուսանկարը` Reuters


Քրիշտիանու Ռոնալդուն կկարողանա մասնակցել 2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության առաջին խաղին:

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է նրան որակազրկել միայն մեկ խաղով, գրում է Mundo Deportivo-ն: Այդ հանդիպումը նա արդեն բաց է թողել ու չի մասնակցել ընտրական փուլում Հայաստանի դեմ դիմակայությանը:  

 

Ռոնալդուն կարմիր քարտ էր ստացել Իռլանդիայի դեմ խաղում: ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի սկզբնական որոշումն ավելի խիստ էր՝ 3 խաղով որակազրկում, մինչդեռ դրանցից երկուսը պայմանական էին:

 

Նմանատիպ խախտում Իռլանդիայի դեմ խաղում արել էր նաեւ Տիգրան Բարսեղյանն ու որակազրկվել 3 խաղով:

 

Պորտուգալիան ընտրական E խմբում զբաղեցրել էր առաջին տեղն ու նվաճել Մունդիալի ուղեգիր: ԱԱ-ի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 5-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին