Նոյեմբեր 26, 2025
68 դիտում

«Արարատ-Արմենիա»-ն Հայաստանի առաջնությունում կրել է 1-ին պարտությունը


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Երեկ կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրի հետաձգված մեկ հանդիպում։

«Արարատ-Արմենիա»-ն հյուրընկալվել է «Փյունիկ»-ին ու կրել առաջին պարտությունը։ Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով, իսկ տանտերերի միակ գոլը խփել է Խավիեր Մորենոն։

 

«Արարատ-Արմենիա»-ն ունի 31 միավոր ու շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Փյունիկ»-ը 26 միավորով 4-րդն է։

 

Հայաստանի առաջնության 15-րդ տուրը մեկնարկելու է նոյեմբերի 28-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին