Նոյեմբեր 20, 2025
68 դիտում

Հայաստանի ընտրանին FIFA-ի աղյուսակում նահանջել է 106-րդ տեղը


Լուսանկարը` ՀՖՖ


ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների նոր վարկանշային աղյուսակը:

Հայաստանի ընտրանին, որը ԱԱ-2026-ի ընտրական փուլն ավարտել է Պորտուգալիայից 1:9 հաշվով կրած պարտությամբ, նահանջել է 2 հորիզոնականով ու 1196 միավորով 106-րդ տեղում է:

Հայաստանի ընտրանին F խմբում 5 պարտություն է կրել ու միայն մեկ անգամ հաղթել՝ 3 միավորով զբաղեցնելով վերջին տեղը: Հայ ֆուտբոլիստները խփել են 3 ու ընդունել 19 գոլ:

Վարկանշային աղյուսակը 1877 միավորով գլխավորում է Իսպանիան: Լավագույն եռյակում են նաեւ Արգենտինան (1873) ու Ֆրանսիան (1870):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին