Նոյեմբեր 19, 2025
166 դիտում

Մելիքյան. Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասնական


Լուսանկարը` ՀՖՖ

Լուսանկարը` ՀՖՖ


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի ընտրական փուլն օրեր առաջ ավարտել է Պորտուգալիայից կրած 1:9 հաշվով պարտությամբ:

Հայաստանի ընտրանին F խմբում 5 պարտություն է կրել ու միայն մեկ անգամ հաղթել՝ 3 միավորով զբաղեցնելով վերջին տեղը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ամփոփիչ խոսքը.

«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց: Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար: Գիտեմ, որ սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք: 

Միաժամանակ ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էիք: Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք եւ ավելի ամուր թիմ դառնանք: 

Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ ու ավելի միասնական»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին