Նոյեմբեր 19, 2025
142 դիտում

Կյուրասաոն կդառնա ԱԱ-ին մասնակցած ամենափոքր տարածքով ու քիչ բնակչությամբ 1-ին երկիրը


Լուսանկարը` concacaf.com


Կյուրասաոն առաջին անգամ նվաճել է ֆուտբոլի Աշխարհի առաջնության ուղեգիր:

Երկրի հավաքականը առաջին տեղն է զբաղեցրել Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի ֆուտբոլի կոնֆեդերացիայի որակավորման փուլում: Թիմը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 82-րդն է։

Կյուրասաոն դառնալու է Մունդիալներին մասնակցած ամենաքիչ բնակչություն ունեցող երկիրը: 2023 թվականի մարդահամարի տվյալներով՝ երկրի բնակչությունը կազմում է 155,800 մարդ։

Մինչ այդ ամենաքիչ բնակչությամբ մասնակից հավաքականը եղել է Իսլանդիան, որը հանդես է եկել 2018 թ. Ռուսաստանում կայացած առաջնությունում: Երկրի բնակչությունն այն ժամանակ 400 հազար էր: 

Կյուրասաոն նաեւ ԱԱ-ին մասնակցած ամենափոքր տարածքով երկիրն է լինելու՝ 444 քառ. կմ: Կյուրասաոն պատկանում է Նիդերլանդների Թագավորությանը։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին