Նոյեմբեր 19, 2025
88 դիտում

Հայտնի է ԱԱ-ի ուղեգիր նվաճած եւս 5 եվրոպական հավաքական


Լուսանկարը` Selección Española de Fútbol


Ավարտվել է Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարը եւ եւս 5 հավաքական ուղեգրեր են նվաճել:

ԱԱ-ին կմասնակցեն նաեւ Իսպանիան, Բելգիան, Ավստրիան, Շվեյցարիան ու Շոտլանդիան, որոնք իրենց խմբերում 1-ին տեղն են զբաղեցրել:

Շոտլանդիան 4:2 հաշվով հաղթել է Դանիային ու 1998-ից հետո առաջին անգամ ուղեգիր ապահովել: Ավստրիան ուղեգիր է նվաճել Բոսնիա Հերցեգովինայի (1:1) հետ ոչ-ոքիի արդյունքում, Իսպանիան՝ Թուրքիայի (2:2), իսկ Շվեյցարիան՝ Կոսովոյի (1:1): Բելգիան տնային խաղում 7:0 հաշվով ուժեղ է եղել Լիխտենշտեյնից:

Ավելի վաղ եվրոպական հավաքականներից իրենց մասնակցությունն ապահովել էին Գերմանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Անգլիան, Պորտուգալիան, Ֆրանսիան եւ Խորվաթիան: 

Անցումային խաղեր կանցկացնեն ու կփորձեն ԱԱ-ին մասնակցել Իտալիան, Դանիան, Թուրքիան, Ուկրաինան, Լեհաստանը, Ուելսը, Չեխիան, Սլովակիան, Իռլանդիան, Ալբանիան, Կոսովոն, Բոսնիա եւ Հերցեգովինան, Ռումինիան, Շվեդիան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Հյուսիսային Իռլանդիան:

Մունդիալը կայանալու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում: Եզրափակիչ փուլի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 5-ին Վաշինգթոնում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին