Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականին Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելուց բաժանում է միայն երկու միավոր։
Պորտուգալացիները նոյեմբերի 13-ին հյուրընկալվելու են Իռլանդիայի ընտրանուն ու ձգտելու են հենց այդ խաղում վաստակել այդ կարեւոր միավորները։
Թիմի կիսապաշտպան Ժոաու Նեվեշը խոստովանել է, որ Իռլանդիայի ու Հայաստանի դեմ խաղերը կարեւոր են լինելու իրենց համար։
«Իռլանդիայում նրանց երկրպագուների աջակցությունը շատ ակտիվ կլինի, ինչը դժվար կդարձնի մեր գործը։ Նրանց դեմ առաջին խաղում մենք հաղթանակ կորզեցինք միայն վերջին րոպեներին։ Գիտենք, որ Իռլանդիան ու Հայաստանն այն թիմերն են, որոնք մեզ որոշակի դժվարություններ կպատճառեն։ Բայց մեզանից է կախված հաջորդ փուլ դուրս գալը, պետք է չեզոքացնենք նրանց ու օգտվենք թույլ կողմերից»,- Նեվեշի խոսքերը մեջբերում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: