Նոյեմբեր 11, 2025
169 դիտում

Մարկո Ռոսի․ Ամեն ինչ պետք է անենք Հայաստանի հավաքականին հաղթելու համար


Լուսանկարը` Magyar Labdarúgó Szövetség


Հունգարիայի ֆուտբոլի ընտրանին պատրաստվում է Հայաստանի դեմ խաղին ու ձգտելու է վաստակել կարեւոր երեք միավոր։

«Հայաստանում պետք է ամեն ինչ անենք հաղթանակի հասնելու համար։ Միայն այդ դեպքում պարզ կդառնա վերջին խաղից առաջ իրավիճակը։ Հայաստանը լավ խաղաց Իռլանդիայի դեմ առաջին խաղում, իսկ Դուբլինում վերջինս կարողացավ հաղթել միայն այն բանից հետո, երբ Հայաստանից մեկ խաղացող հեռացվեց։ Հայերը ցույց տվեցին, որ ունեն լավ պաշտպանություն»,- գլխավոր մարզիչ Մարկո Ռոսիի խոսքերը մեջբերում է Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։ 

 

Նա ընդգծել է, որ այդ խաղում հաղթանակ տոնելը կապահովի 2-րդ տեղն ընտրական խմբում, սակայն նաեւ նշել է, որ սեփական հարկի տակ կայանալիք վերջին դիմակայությունում եւս ձգտելու են հաղթանակ տոնել Իռլանդիայի նկատմամբ։

 

Հայաստան-Հունգարիա խաղը կայանալու է նոյեմբերի 13-ին՝ 21։00-ին։ Ընտրական խմբում հայ ֆուտբոլիստները 3 միավորով վերջին տեղում են, 10 միավորով առաջատարը Պորտուգալիան է, իսկ Հունգարիան 5-ով 2-րդն է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին