Հոկտեմբեր 30, 2025
172 դիտում

Կոտե Մախարաձեի հուշամրցաշարում հաղթել է Վրաստանի լրագրողների ֆուտզալի թիմը



Բաթումի քաղաքում հոկտեմբերի 24-ից 27-ը կայացած խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված ֆուտզալի միջազգային 6-րդ մրցաշարի հաղթող է ճանաչվել Վրաստանի թիմը, որը եզրափակչում հաղթել է Ուկրաինայի թիմին։

Միջոցառմանն այս տարի մասնակցել են 8 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Վրաստանից, Լիտվայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ռումինիայից, Հունգարիայից եւ Ադրբեջանից։ Թիմերը բաժանված էին երկու խմբերի, Հայաստանի թիմը, որն հայտնվել էր Վրաստանի, Լիտվայի եւ Մոլդովայի հետ նույն խմբում, չկարողացավ հաղթահարել խնբային փուլը եւ դուրս մնաց հետագա պայքարից։ 

Մրցաշարի կազմակերպիչներն էին Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան, Վրաստանի եւ Աջարիայի սպորտի նախարարությունները։ Մասնակիցներին հյուրընկալել էր Բաթումիի Best Western Premier հյուրանոցը։ 

Կոտե (Կոնստանտին) Մախարաձեն անվանի խորհրդային մեկնաբան, թատրոնի ու կինոյի դերասան էր։ Եղել է Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի դերասան։ Երկար տարիներ հեռուստատեսությամբ վարել է Թբիլիսիի «Դինամո» թիմի խաղերը։ Մահացել է 2002 թ-ին։ Նրա կինը սիրված դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին էր։ Հաջորդ տարի Վրաստանում լայնորեն նշելու են սիրված հեռուստամեկնաբանի 100-ամյակը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին