Հոկտեմբեր 18, 2025
213 դիտում

Հայաստանի ընտրանու նախկին ֆուտբոլիստը «Սպարտակ»-ի գլխավոր տնօրենի տեղակալն է


Լուսանկարը` spartak.com


Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնում նշանակվել է Անդրեյ Մովսիսյանը:

Նա պատասխանատու կլինի ակումբում ռուսական սելեկցիայի եւ երիտասարդական ֆուտբոլի զարգացման համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

49-ամյա Մովսիսյանը «Սպարտակ»-ի երիտասարդական ակադեմիայի սան է։ Հանդես է եկել ԲԿՄԱ-ում, Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ»-ում, Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա»-ում եւ Գրոզնիի «Թերեք»-ում: 

Կիսապաշտպանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 2000-2003 թթ. անցկացրած 18 խաղում 2 գոլ է խփել։ 2012-2024 թվականներին աշխատել է ԲԿՄԱ-ի սկաուտինգի բաժնում եւ եղել ակումբի մարզական տնօրենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին