Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկողության եւ կարգապահական կոմիտեն Ուսմանե Նդոնգին վիրավորելու համար «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանին տուգանել է 150 հազար ռուբլիով:
Միեւնույն ժամանակ կոմիտեի նախագահ Արթուր Գրիգորյանցը հայտարարել է, որ Սպերցյանի խոսքերը ռասիզմի որեւէ տարր չեն պարունակում։
«Սպերցյանը Նդոնգոյի հասցեին իսպաներեն հայհոյանք է ասել, որը զուրկ է եղել ռասիստական վիրավորանքից, բայց սենեգալցուն դրդել է ագրեսիա ցույց տալ»,- նշել է Գրիգորյանցը:
«Կրասնոդար»-ի ու «Ախմատ»-ի միջեւ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 4-ին ու ավարտվել մեծ սկանդալով, որի մանրամասները հայտնի են դարձել միայն հիմա: Խաղի ընթացքում Սպերցյանի ու Նդոնգի միջեւ կռիվ է սկսվել:
Բախումից հետո Սպերցյանը հարված է ստացել շրթունքին ու ընկել խոտածածկին: Հանդիպման մրցավարը Նդոնգին կարմիր քարտ է ցույց տվել: Դրանից հետո սենեգալցին հայտնել է, որ ռասիստական բնույթի վիրավորանք է ստացել: Սպերցյանն էլ պատրաստակամություն է հայտնել անցնել պոլիգրաֆով ու ապացուցել իր անմեղությունը:
Ռուսաստանի ֆուտբոլային միության վերահսկողական եւ կարգապահական կոմիտեն որոշել է Նդոնգին լրացուցիչ չտուգանել: Նա որակազրկվել է 2 խաղով, ինչպես նաեւ մինչեւ մրցաշրջանի ավարտը նրա նկատմամբ հսկողության կիրականացնի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: