Հոկտեմբեր 17, 2025
186 դիտում

Ըստ իտալական ԶԼՄ-ի՝ 2026-ի ամռանը «Ինտեր»-ը հրաժեշտ կտա 4 ֆուտբոլիստի


Լուսանկարը` Inter


Իտալական լրատվամիջոցները գրում են, որ «Ինտեր»-ի չորս ֆուտբոլիստ, որոնց պայմանագիրն ավարտվում է 2026-ի ամռանը, կհեռանան թիմից։

Tribuna-ն հղում անելով Calciomercato-ին հայտնում է, որ ակումբի սեփականատերը պահանջում է կրճատել աշխատավարձերը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ եկող ամռանը թիմից կհեռանան Հենրիխ Մխիթարյանը, Մատեո Դարմիանը, Ստեֆան դե Վրեյը եւ Ֆրանչեսկո Աչերբին։ Նրանք թիմը կլքեն որպես ազատ գործակալներ։

Ավելի վաղ Մխիթարյանը հայտնել էր, որ «Ինտեր»-ը կլինի իր վերջին ակումբը։ Իսկ օրեր առաջ չէր հստակեցրել, թե ֆուտբոլին երբ հրաժեշտ կտա եւ որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտից հետո։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին