ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում Հունգարիային զիջելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ափսոսանք է հայտնել, որ 3 միավոր են կորցրել։
«Շատ եմ ափսոսում պարտության համար, հնարավորություն ունեինք միավոր վերցնել, բայց չկարողացանք։ Բայց նաեւ չեմ կարող ասել, որ Հունգարիան արժանի չէր այս հաղթանակին, այն լավ ֆուտբոլ խաղաց։ Հետաքրքիր հանդիպում ստացվեց, շնորհավորում են մրցակցին։
Կվերլուծենք հանդիպումը, պետք է այս պարտության մասին շուտ մոռանանք ու պատրաստվենք 3 օրից Իռլանդիայի դեմ կայանալիք խաղին։
Եթե պարտվել ենք 0:2 հաշվով, ուրեմն՝ խնդիրներ ունենք։ Դրանց մասին տեղյակ ենք ու կվերլուծենք։ Կարեւորն այն էր, որ հասկանում էինք, թե ինչ ենք անում, ոնց պաշտպանվել, պրեսինգ անել ու վտանգավոր պահեր ստեղծել։ Շատ բաներ մեզ մոտ ստացվում էին, մնացածի ուղղութամբ կաշխատենք։
Գրոհների վերջին փուլը չենք կարողանում ավարտին հասցնել, թիմում մաքուր 9 համարը չունենք, ով կարող է Եվրոպայում գոլեր խփել՝ ի տարբերություն մրցակիցների։ Բայց տակտիկայի ու ցանկության հաշվին ենք ստեղծում մեր պահերը։ Կարող էինք գոլ խփել, չպարտվել ու մեկ միավոր վերցնել։
Ամեն դեպքում դրական եմ համարում, որ նման անձնակազմ ու երկրպագուներ ունենք, հավատում ենք մեզ, նվիրված ենք, կարգապահ եւ կազմակերպված։ Դրանց հաշվին կարող ենք առաջ շարժվել ու ի վերջո հաջողություն ունենալ»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: