Աշխարհի առաջնության ընտրական F խմբում Հայաստանի ընտրանին 3 միավորով ընթանում է 2-րդ տեղում, իսկ Հունգարիայի հավաքականը 1 միավորով կիսում է 3-4-րդ տեղերը։
Վաղը Բուդապեշտում այս թիմերը մրցելու են միմյանց դեմ, եւ այսօր Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք ունենք մեկ նպատակ՝ հասնել լավ արդյունքի։ Շատ հեռուն չենք նայում, կարեւորում ենք առաջիկա դիմակայությունը ու արդյունքը։
Վաղը գործ ենք ունենալու լավ թիմի դեմ։ Նրա համար խաղը տնային է, ճնշումը մեծ կլինի, խնդիրները՝ շատ, բայց կարեւորը մենք ունենք հավատ ու նվիրվածություն, կպայքարենք մինչեւ վերջ։ Հունգարիայի դեմ ոչ-ոքին կհամարեմ լավ արդյունք։
Ի տարբերություն Հունգարիայի մարզչի, որը 7 տարի է թիմի հետ է, ես աշխատում եմ 7 շաբաթ ու նոր եմ ծանոթանում։ Բայց մի բան է ինձ հանգստացնում՝ ես հավատում եմ իմ թիմին, թիմս՝ ինձ»։
Հունգարիա-Հայաստան հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 11-ին եւ մեկնարկի 20։00-ին։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: