Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը գտնում է, որ իրենց առաջիկա մրցակից Հունգարիայի ընտրանին բավական ուժեղ թիմ ունի։
Վաղը նրանք Աշխարհի առաջնության ընտրական փուլում Բուդապեշտում մրցելու են հունգարացիների հետ։
«Մեր թիմում ուրախ ու լավ մթնոլորտ է, ձգտելու ենք լավ ֆուտբոլ ցուցադրել ու հասնել դրական արդյունքի։ Ուսումնասիրել ենք մրցակցին, ունենք մեր ծրագիրը ու կենտրոնանալու ենք դրա իրագործման վրա։ Հույս ունենք, որ կկարողանանք օգտագործել հնարավորություններն ու խնդիրենր ստեղծել մրցակցի համար»,- նախախաղային ասուլիսում ասել է Բիչախչյանը։
Հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ Եղիշե Մելիքյանը թիմ է բերել էներգիա ու հավատ, ինչը փոխանցել է նաեւ ֆուտբոլիստներին։ Նա հուսով է, որ կկարողանան վաղը ցույց տալ այնպիսի ֆուտբոլ, ինչպիսին եղել է անցած ամիս Իռլանդիայի դեմ խաղում։
Ընտրական խմբում Հայաստանը վաստակել է 3, իսկ Հունգարիան՝ 1 միավոր։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: