Հոկտեմբեր 08, 2025
68 դիտում

Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը


Լուսանկարը` Մեդիամաքս


Պորտուգալիայի հավաքականի ավագ ու «Ալ Նասր»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին միլիարդատեր ֆուտբոլիստը:

Bloomberg-ի տվյալներով՝ նրա կարողությունը գնահատվում է 1,4 մլրդ դոլար: Հունիսին նա 400 մլն դոլարով նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:

Ռոնալդուն նաեւ Nike-ի հետ տարեկան 18 մլն դոլարի հասնող պայմանագիր ունի եւ համագործակցում է Armani-ի ու Castrol-ի հետ, որոնք նրա եկամուտն ավելացրել են ավելի քան 175 մլն դոլարով: 2002-2023 թթ. Ռոնալդուի ընդհանուր եկամուտը գերազանցել է 550 մլն դոլարը: Բայց ամենաշատ գումարը՝ 230 մլն ֆուտբոլիստին բերել է Սաուդյան Արաբիա տեղափոխությունը: 

Նախորդ տարի էլ Ռոնալդուն պատմության մեջ առաջինն էր, ում հետեւորդների թիվն Ինստագրամում հատեց 1 մլրդի սահմանը:

Երկար ժամանակ Լեո Մեսսին համարյա նույնքան գումար էր վաստակում, որքան Ռոնալդուն, սակայն տեղափոխությունն «Ալ Նասր» ամեն ինչ փոխեց: Բայց արգենտինացին էլ «Ինտեր Մայամի»-ում կարիերան ավարտելուց հետո մտադիր է  ակումբում չմասնաբաժին ձեռք բերել, ինչը նրա եկամուտները կավելացնի:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին