Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2026 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Պորտուգալիայի դեմ խաղում տեղի ունեցած խախտումների պատճառով տուգանվել է:
Երեկ ՖԻՖԱ-ն ներկայացրել է սեպտեմբերին ազգային ընտրանիների խաղերի ժամանակ տեղի ունեցած կարգապահական նորմերի խախտումներն ու Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը եւս ընդգրկվել է այդ ցանկում:
Ըստ ՖԻՖԱ-ի՝ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած խաղի համար ՀՖՖ-ն պետք է 12 հազար շվեյցարական ֆրանկ տուգանք վճարի թիմային վարքի խախտման, հանդիպման ժամանակ կարգուկանոնի եւ անվտանգության խախտման, խաղադաշտ ներխուժման կամ ներժուխման փորձի, հրավառության կամ այլ առարկաների վառման համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: