Հյուսիսային Աֆրիկայի ամենակայուն երկրներից մեկում՝ Մարոկկոյում արդեն մեկ շաբաթից ավել զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում:
Դրանք սկսվել են 2025 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի եւ 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմանը նախապատրաստվելու համար հատկացված պետական հսկայական ծախսերի պատճառով: Մունդիալը երկիրն ընդունելու է Ւսպանիայի ու Մարոկկոյի հետ:
Ենթադրվում էր, որ նման խոշոր մրցաշարի անցկացումը երկրում հպարտություն պետք է առաջացներ, իսկ իրականում այն դարձել է համընդհանուր զայրույթի առիթ: Հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով ոչ թե մարզադաշտեր եւ տոնակատարություններ, այլ մատչելի հիվանդանոցներ, դպրոցներ ու աշխատատեղեր։
«Նախ առողջություն, հետո նոր՝ ֆուտբոլ»,- վանկարկել են ցուցարարները:
Զանգվածային ցույցերի արդյունքում արդեն 3 մարդ մահացել է, ավելի քան 280-ը վիրավորվել, հաղորդում է Daily Mail-ը։ Մարրոկկոյի ներքին գործերի նախարարության տվյալներով էլ, ձերբակալվել է 409 հոգի:
Աֆրիկյան կոնֆեդերացիայի նախագահ Պատրիս Մոտսեպեն հայտնել է, որ Աֆրիկայի ազգերի գավաթը Մարրոկոյից չի տեղափոխվելու, այն կայանալու է դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բեն Սլիման քաղաքում կառուցվելու է 115 հազար տեղանոց «Գրանդ-Ստադ Հասան II» ստադիոնը, որի ընդհանուր արժեքը կազմելու է 4,2 մլրդ եվրո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: