Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի առաջին դիմակայությունում երեկ ընդունել էր Խորվաթիայի չեմպիոնին ու գավաթակրին՝ «Ռիեկա»-ին։
Հանդիպման 6-րդ րոպեին հայկական թիմի միակ ու հաղթական գոլը խփել է Նարդին Մուլահուսեյնովիչը։ 29-րդ րոպեից «Ռիեկա»-ն մնացել է 10 հոգով, դաշտից հեռացվել է Նիկո Յանկովիչը։ Մնացած հատվածում գոլեր այլեւս չեն գրանցվել։
«Շնորհավորում եմ իմ տղաներին, ովքեր բարձրակարգ ֆուտբոլ ցույց տվեցին։ Մենք խիզախ էինք, տղաները դաշտում տվեցին ամեն ինչ եւ արժանիորեն հաղթեցին։ Իհարկե, հաճելի է մրցաշարում մեկնարկել 3 միավորով, բայց «Ուրարտու»-ի դեմ խաղին քիչ ժամանակ է մնացել եւ արագ կսկսենք պատրաստվել դրան»,- հանդիպումից հետո ասել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: