Սեպտեմբեր 26, 2025
68 դիտում

«Արարատ-Արմենիա»-ն հաղթանակ է տոնել «Ալաշկերտ»-ի նկատմամբ


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում երեկ տեղի է ունեցել եւս մեկ հետաձգված հանդիպում։

«Արարատ-Արմենինա»-ն 2-րդ տուրում պետք է ընդուներ «Ալաշկերտ»-ին, սակայն դիմակայությունը չէր կայացել։ Երեկ թիմերը պարզել են հաղթողին։ «Արարատ-Արմենիա»-ն կարողացել է հաղթանակ տոնել 2:1 հաշվով։ Գոլերի հեղինակ են դարձել Արայիկ Էլոյանը եւ Ուգո Օլիվեյրան։ «Ալաշկերտ»-ի միակ գնդակը Կարեն Նալբանդյանի հաշվին է։

Հաղթանակից հետո «Արարատ-Արմենիա»-ն 14 միավորով բարձրացել է 2-րդ հորիզոնական՝ առաջատար «Ալաշկերտ»-ից հետ մնալով 1 միավորով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին