Սեպտեմբեր 26, 2025
68 դիտում

Սերխիո Բուսկետսը հայտնել է կարիերան ավարտելու մասին


Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FC Barcelona

Լուսանկարը` Marca


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Բուսկետսը հայտնել է կարիերան ավարտելու մասին:

«Շնորհակալություն բոլորին ու ֆուտբոլին: Դուք միշտ այս հիասքանչ պատմության մի մասը կլինեք»,- գրել է «Ինտեր Մայամի»-ի խաղացողը:

37-ամյա կիսապաշտպանն ակումբի հետ մինչեւ մրցաշրջանի ավարտը գործող պայմանագիր ունի: Նա ԱՄՆ-ում հանդես է գալիս 2023 թվականից: 

Մինչ այդ իսպանացին ողջ կարիերան անցկացրել է «Բարսելոնա»-ում: Ակումբային մակարդակով 829 հանդիպում է անցկացրել, դարձել 19 գոլի եւ 62 գոլային փոխանցման հեղինակ: Կատալոնական ակումբի հետ նա 9 անգամ դարձել է Ւսպանիայի չեմպիոն, 3 անգամ հաղթել ՉԼ-ում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում ու Աշխարհի ակումբային առաջնությունում, 7-ական անգամ՝ Իսպանիայի Սուպերգավաթում ու Գավաթում:

Իսպանիայի հավաքականի հետ Բուսկետսը 2010-ին, իսկ 2012-ին՝ Եվրոպայի Աշխարհի չեմպիոն է հռչակվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին