Սեպտեմբեր 08, 2025
92 դիտում

Ռոնալդուն Հայաստանում ոչ միայն դուբլ է ձեւակերպել, այլ նաեւ նոր ընկեր ձեռք բերել



Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականների խաղից հետո մարդիկ ավելի շատ սկսեցին քննարկել ոչ թե 0։5 հաշվով պարտությունը, այլ Ռոնալդուի ու նրան խաղադաշտ ուղեկցած Ռուբենի շփումը։

Երբ հնչում էր Հայստանի օրհներգը, տղան մեծ ոգեւորությամբ կատարում էր այն, ինչն առաջացրել էր Պորտուգալիայի հավաքականի ավագի հիացմունքը։ Վերջինս իրենց ֆեդերացիայի պատրաստած տեսանյութը կիսվել է Ինստագրամի իր ալիքում ու կատարել հետեւյալ գրառումը․


«Նոր ընկեր ձեռք բերեցի։ Շնորհակալ եմ սիրո եւ աջակցության համար, որոնք ստանում եմ ամեն օր։ Հուսով եմ, որ բոլորը կհասնեն իրենց երազանքներին»։

Աշխարհի առաջնության ընտրական փուլում Պորտուգալիան 5 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի դարպասը։ Ռոնադուն ու Ժոաո Ֆելիքսը դարձան դուբլի, եւս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ժոաո Կանսելուն։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին