Հայ ֆուտբոլիստների ակումբներից Չեմպիոնների Լիգայում պայքարը շարունակում են «Ցրվենա Զվեզդա»-ն ու «Ֆերենցվարոշ»-ը:
Նաիր Տիկնիզյանի ակումբը որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում 1:1 հաշիվն է գրանցել լեհական «Լեխ»-ի հետ։ Թիմը երկու հանդիպումների արդյունքում 4:2 հաշով հաղթանակի շնորհիվ շարունակում է ելույթները մրցաշարում: Նրա հաջորդ մրցակիցը կիպրական «Պաֆոս»-ն է:
«Ֆերենցվարոշ»-ն էլ 3:0 հաշվով ուժեղ է եղել Ռուի Մոտայի «Լյուդոգորեց»-ից ու եւս դուրս է եկել փլեյ-օֆֆ: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանն ինչպես նախորդ անգամ, այս հանդիպմանը եւս չի մասնակցել:
«Սլովան»-ը ղազախական «Կայրաթի» հետ հանդիպման հիմնական ժամանակում դիմակայության հաշիվը դարձրել է 1:1, սակայն զիջել հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում՝ 3:4: Վրիպողներից մեկն էլ եղել է Տիգրան Բարսեղյանը, որի թիմը պայքարը կշարունակի Եվրոպայի Լիգայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: