Օգոստոս 04, 2025
102 դիտում

Հայաստանի առաջնության մեկնարկը. 3 խաղ, 8 գնդակ ու միայն մեկ հայ գոլահար


Լուսանկարը` FC Noah


3 խաղով մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության նոր մրցաշրջանը:

Առաջին օրը կայացած 2 խաղում էլ միեւնույն 1:1 հաշվին է արձանագրվել: Նախ ԲԿՄԱ - «Ուրարտու» խաղում է ոչ-ոքի գրանցվել: Գոլերի հեղինակ են դարձել 1:1 Նարեկ Հովհաննիսյանն ու Բրունո Միշելը, ապա խաղաղ բաժանվել «Գանձասար»-ն ու «Արարատ»-ը: Գոլերը Լյուկ Ռոբերտ Մերիլի ու Մուսա Կանտեի հաշվին են:

Գոլառատ ու տպավորիչ է ստացվել գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոա»-ի մեկնարկը: Թիմը 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Շիրակ-ի դարպասը: Թիմի հաղթանակն ապահովել են Մաթեուս Աիասի, Վիրժիլ Պինսոնի, Ներմին Զոլոտիչի ու Նարդին Մուլահուսեյնովիչի գոլերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին