Հուլիս 30, 2025
exclusive
245 դիտում

Հունգարացի փորձագետ․ Հաջորդ փուլ անցնելը ծայրահեղ կարեւոր է «Ֆերենցվարոշ»-ի համար


Լուսանկարը` FC Noah


Mediamax Sport-ի հատուկ թղթակցի խնդրանքով Հունգարիայի առաջատար մարզական թերթի՝ «Nemzeti Sport»-ի ֆուտբոլային փորձագետ Բենսե Բորբոլան մեկնաբանել է վաղը Բուդապեշտում կայանալիք Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ֆերենցվարոշ»-«Նոա» պատասխան խաղի հնարավոր ընթացքը եւ արդյունքը․

«Նախորդ շաբաթվա վերջին «Ֆերենցվարոշ»-ն ընդամենը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի առաջնության առաջին տուրում, ինչը շատ հիասթափեցրեց թիմի երկրպագուներին։ Նախորդ տարի եւս մեկնարկում այդ խաղային խնդիրներն առկա էին, եւ թիմը դրանք լուծեց առաջնության ընթացքում։ Չեմպիոնների Լիգայում հաջորդ փուլ անցնելը ծայրահեղ կարեւոր է «Ֆերենցվարոշ»-ի համար, նվազագույն նվաճում կարող է համարվել մասնակցությունը Կոնֆերենցիայի Լիգայի խմբային փուլին։ 


«Նոա»-ի հետ առաջին խաղի արդյունքը վատը չէր, բայց որքան գիտեմ Հունգարիայի չեմպիոնը շատ լուրջ է նախապատրաստվում այս խաղին։ Վստահ եմ՝ «Ֆերենցվարոշ»-ը խաղալու է հարձակվողական ֆուտբոլ, գրոհելու է առաջին իսկ վայրկյանից։ Թիմը ցանկանում է 1-2 գնդակ խփել «Նոա»-ի դարպասը արդեն իսկ առաջին կեսում, որպեսզի ավելի հանգիստ զգան իրենց 2-րդ խաղակեսում։ Վստահ եմ՝ հունգարական թիմը խաղը կսկսի իր լավագույն կազմով, երկու հարձակվողով, որոնք կփորձեն ճնշում գործադրել «Նոա»-ի պաշտպանական գծի վրա։

Իմ կանխատեսմամբ՝ «Ֆերենցվարոշ»-ը կհաղթի 3:0 հաշվով»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին