Հունիս 19, 2025
126 դիտում

Ալոնսոյի եւ Ինձագիի 1-ին խաղերը նոր ակումբներում ոչ-ոքիով են ավարտվել


Լուսանկարը` Getty Images


«Ռեալ»-ի ու «Ալ-Հիլալ»-ի գլխավոր մարզիչներ Խաբի Ալոնսոյի ու Սիմոնե Ինձագիի մեկնարկային հանդիպումներն իրենց նոր թիմերի ղեկին հաղթական չեն եղել:

Նրանց ակումբներն առաջին հանդիպումներն են անցկացրել Աշխարհի առաջնությունում ու 1:1 հաշիվը գրանցել: Ռուբեն Նեւեսը 4-դ րոպեին 11-մետրանոցից բացել է հաշիվը, իսկ Արքայական թիմի կազմում 34-րդ րոպեին պատասխան գնդակն է խփել Գոնսալո Գարսիան:

«Ես ընդունել եմ նոր մարտահրավերն ու դուրս եկել հարմարավետության գոտուց: Ուզում էի փոխել մտածելակերպս, խաղի ոճն ու նոր բան փորձել ինձ համար: Որեւէ այլ ակումբ չկար, որը կցանկանայի գլխավորել, դրա համար էլ ընդունեցի «Ալ-Հիլալ»-ի առաջարկը»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

Ալոնսոն էլ խոստովանել է, որ առաջին խաղակեսը նույնքան լավը չի եղել, որքան երկրորդը։

«Ամեն հանդիպումից պետք է հետեւություններ անենք ու հասկանանք, թե ինչպես բարելավել խաղը: Հետագայում կփորձենք ավելի լավը դառնալ»,- նշել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին