Նիոնում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Այս փուլում Հայաստանը ներկայացնելու է «Արարատ-Արմենիա»-ն։ Վերջինիս բաժին է ընկել ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ը։ Թիմերի առաջին հանդիպումը կայանալու է Հայաստանում հուլիսի 24-ին, իսկ պատասխանը՝ Ռումինիայում հուլիսի 31-ին։
Կոնֆերենցիաների լիգայի առաջին փուլում «Ուրարտու»-ն մրցելու է «Նեման»-ի (Բելառուս), իսկ «Փյունիկ»-ը՝ «Տրե Ֆյորի»-ի (Սան Մարինո) դեմ: Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում «Նոա»-ն ուժերը կչափի «Բուդուչնոստ»-ի (Մոնտենեգրո) հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: