Հայաստանի չեմպիոն ու Սուպերգավաթակիր «Նոա»-ն գլխավորել է 41-ամյա խորվաթ Սանդրո Պերկովիչը։
Մարզիչն առաջին պարապմունքից առաջ շրջայց է կատարել «Նոա»-ի մարզաբազայում ու ծանոթացել ակումբի ենթակառուցվածքների ծրագրերին։
Երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նա 2024-25 մրցաշրջանի 2-րդ հատվածում գլխավորել է Զագրեբի «Դինամո»-ն։ Նախորդ 3 մրցաշրջանների ընթացքում որպես գլխավոր մարզչի օգնական ընդգրկված է եղել ակումբի մարզչական շտաբում։ Մարզել է նաեւ լատվիական «Ռիգա»-ն ու ավստրիական «Շտուրմ»-ի երիտասարդական թիմը։
Պերկովիչն աշխատել է Ֆաբիո Կանավարոյի, Սերգեյ Յակիրովիչի ու Նենադ Բյելիցայի մարզչական շտաբերում։
Խորվաթիայի ամենատիտղոսակիր թիմի հետ նա դարձել է երկրի եռակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել Գավաթը եւ Սուպերգավաթը։
Իսկ պորտուգալացի Ռուի Մոտան, որի հետ «Նոա»-ն երկու տիտղոս է նվաճել, կարիերան կշարունակի Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեց»-ի գլխավոր մարզչի պաշտոնում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: