Մայիս 31, 2025
89 դիտում

ՖԻՖԱ-ն հետաքննում է Բրազիլիայի հավաքականի ղեկին Անչելոտտիի նշանակումը


Լուսանկարը` BBC


ՖԻՖԱ-ն ֆուտբոլային գործակալների կանոնների հնարավոր խախտումների պատճառով հետաքննություն է սկսել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտտիի նշանակման վերաբերյալ:

Ինչպես գրում է Globo-ն, ՖԻՖԱ-ի մոտ կասկածներ է առաջացրել Դիեգո Ֆերնանդեսը: Նշվում է, որ գործարարը Անչելոտտիի, Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի ու Մադրիդի «Ռեալ»-ի միջեւ միջնորդ է եղել: Ֆերնանդեսն այս պարագայում որպես գործակալ է հանդես եկել, մինչդեռ նա նման գործունեությամբ զբաղվելու համար համապատասխան արտոնագիր չունի:

ՖԻՖԱ-ն Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայից պահանջել է ներկայացնել Ֆերնանդեսի մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների եւ նրա ստորագրությամբ վճարումների բոլոր փաստաթղթերը, ինչպես նաեւ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի դիրքորոշումն այդ ամենի վերաբերյալ: Ֆերնանդեսն ինքը հայտարարել է, որ հանդես է եկել որպես խորհրդատու։

«Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան տեղեկացնում է, որ Կառլո Անչելոտտիի եւ նրա մարզչական շտաբի հետ բանակցությունները գաղտնիություն են պարունակում եւ իրականացվել են նախկին ղեկավարության կողմից: Կոնֆեդերացիայի ներկայիս ղեկավարությունը գնահատում է իրավիճակն ու աշխատանքներ իրականացնում այդ ուղղությամբ», - նշված է կառույցի հայտարարության մեջ:

Անչելոտտիի նշանակման մասին հայտնի է դարձել մայիսի 12-ին: Նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026 թվականի Աշխարհի առաջնության ավարտը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին