Մայիս 31, 2025
136 դիտում

«Ցրվենա Զվեզդա»-ն մտադիր է Տիկնիզյանի համար «Լոկոմոտիվ»-ին ավելի լավ առաջարկ անել


Լուսանկարը` FC Lokomotiv


«Ցրվենա Զվեզդա»-ն շարունակում է լուրջ հետաքրքրություն ցուցաբերել «Լոկոմոտիվ»-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի նկատմամբ եւ մտադիր է նրա տրանսֆերի համար ավելի լավ առաջարկ ուղարկել։

Ինչպես հայտնի է դարձել sport-express.net-ին, սերբական ակումբը բարձր է գնահատում հայ պաշտպանին եւ ցանկանում է իմանալ, թե ինչու չի նա ընդգրկվել ակումբի հիմնական կազմում: Հենց դրանից էլ կախված կլինի, թե այն որքանով է պատրաստ պայքարել Տիկնիզյանի համար:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Լոկոմոտիվ»-ը մերժել է 2 մլն եվրոյի հասնող «Ցրվենա Զվեզդա»-ի առաջարկը:

Տիկնիզյանն այս մրցաշրջանում 33 հանդիպման է մասնակցել, 2 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ դարձել: Ըստ Transfermarkt-ի՝ 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն եվրո: Նրա պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026 թվականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին