Մայիս 25, 2025
100 դիտում

Էդուարդ Սպերցյան. «Կրասնոդար»-ի հետ չեմպիոն հռչակվելը կյանքիս լավագույն օրն է


Լուսանկարը` championat.com

Լուսանկարը` championat.com

Լուսանկարը` championat.com

Լուսանկարը` championat.com


Էդուարդ Սպերցյանը երեկոյան «Կրասնոդար»-ի հետ դարձավ Ռուսաստանի չեմպիոն ու որպես ավագ բարձրացրեց գավաթը։

Վերջին տուրում նրա թիմը 3:0 հաշվով ուժեղ էր «Դինամո»-ից, գոլերից մեկն էլ 11-մետրանոցից խփեց Սպերցյանը։ «Կրասնոդար»-ը վաստակել է 67 միավոր ու 2-րդ տեղը զբաղեցրած «Զենիթ»-ից առաջ անցել 1 միավորով։ Սա հայ կիսապաշտպանի առաջին տիտղոսն է ակումբի հետ։

 

«Երբ հաշիվը 2:0 դարձավ, նոր հավատացի, որ մենք չեմպիոն ենք։ Արդեն հասկանում էինք, որ չենք զիջի մրցակցին։ 

 

«Կրասնոդար»-ը չեմպիոն է դարձել իր հավատի, ձգտման, բնավորության ու, իհարկե, ծանր աշխատանքի շնորհիվ։ Մենք մի մեծ ընտանիք ենք։ Տեսեք, թե ինչ է կատարվում տրիբունաներում, անգամ՝ արտագնա հանդիպումների ժամանակ։ 

 

Գավաթը բարձրացնելը մեծ երջանկություն է, սա կյանքիս լավագույն օրն է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին