«Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո արած կտրուկ հայտարարություններից հետո կհեռացվի ակումբի հիմնական թիմի հետ մարզումներից:
Այդ մասին իր տելեգրամյան ալիքում գրել է լրագրող Ալեքսանդր Իվանովը: Նշվում է, որ Տիկնիզյանը չի մեկնի մայիսի 24-ին առաջնության վերջին տուրում «Ակրոն»-ի հետ կայանալիք խաղին:
ԲԿՄԱ-ի հետ խաղին պահեստայինների նստարանին մնալուց հետո Տիկնիզյանը շատ հուսահատված է եղել ու այսպես արտահայտվել. «Այս պահի դրությամբ անգամ հիմնական կազմի խաղացող չեմ: Մրցաշրջանի ավարտից հետո պլանավորում եմ խոսել ակումբի ղեկավարության հետ: Ուզում եմ խնդրել, որ ինձ բաց թողնեն: Դժվար է լռել ու ողջ տարվա ընթացքում ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել: Որեւէ եվրոպական ակումբ տեղափոխվելու ակնկալիք չունեմ, քանի որ առանց խաղային փորձի ոչ մի բարձրակարգ թիմ ինձնով չի հետաքրքրվի: Ծիծաղելի է կարդալ «Վերոնա»-ի կամ «Սեւիլյայի»-ի կողմից առաջարկների մասին, երբ ինքս ընդհանրապես չեմ խաղում»:
Տիկնիզյանի պայմանագիրը «Լոկոմոտիվ»-ի հետ ավարտվելու է 2026 թվականին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: