Այսօր երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հորդառատ անձրեւի տակ Հայաստանի Գավաթի համար պայքարել են նորընծա չեմպիոն «Նոա»-ն եւ Սուպերգավաթակիր «Արարատ-Արմենիա»-ն։
Երկրի երրորդ ֆուտբոլային մրցաշարի հաղթողի կոչմանն արժանանալու համար թիմերը բավական զգուշավոր ու դիտարժան հանդիպում են անցկացրել։
Մեկնարկային րոպեներին ավելի ակտիվ են եղել ու մրցակցի դարպասը պաշարել են Ռոի Մոտայի սաները, սակայն նպատակին հասնել չեն կարողացել։ Վարդան Մինասյանի թիմն էլ երկու վտանգավոր պահ է ունեցել Օգնյեն Չանրաչերեւիչի դարպասի մոտ, սակայն նույնպես չի իրացրել դրանք։
Մինչ ընդմիջման գնալը «Նոա»-ն գրավել է մրցակցի դարպասը, 39-րդ րոպեին աչքի է ընկել Հելդեր Ֆերեյրան։ Րոպեներ անց «Արարատ-Արմենիա»-ն Մարիուս Նուբիսիի գոլի շնորհիվ հավասարեցրել է հաշիվը։
Ընդմիջումից «Նոա»-ն մարտական է վերադարձել, նախ Ֆերեյրան է դուբլի հեղինակ դարձել, ապա հաշիվն ավելի խոշոր՝ 3:1 է դարձրել Մաթեուս Այասը։ Նա հեռահար հարվածով գեղեցիկ գոլ է գրանցել եւ օգնել իր թիմին երկրորդ անգամ տիրանալ երկրի Գավաթին։ Իսկ «Արարատ-Արմենիա»-ի կազմում ավելացված ժամանակում երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել Խունիոր Բուենոն։
Առաջին անգամ «Նոա»-ն Հայաստանի Գավաթում հաղթանակ է տարել 2019-2020 մրցաշրջանում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: