Մայիս 08, 2025
73 դիտում

Վարդան Մինասյանը Հայաստանի ֆուտբոլի առաջնության ապրիլ ամսվա լավագույն մարզիչն է


Լուսանկարը` FC Ararat Armenia

Լուսանկարը` FC Ararat Armenia


Հայաստանի ֆուտբոլի առաջնության ապրիլ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Մինասյանը:

«Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզչին ընտրել են երկրպագուները, սպորտային լրագրողներն ու Fast TV-ի մեկնաբանները։


Երկրորդ տեղում «Վան»-ի գլխավոր մարզիչ Վահե Գեւորգյան է, իսկ եռյակը եզրափակել է Ռուի Մոտան («Նոա»):

Իսկ «Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը ապրիլի լավագույն ֆուտբոլիստն է: Նրան հաջորդել են Միսակ Հակոբյանն (ԲԿՄԱ) ու Հելդեր Ֆերեյրան («Նոա»):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին