Մայիս 06, 2025
124 դիտում

Հանսի Ֆլիկ․ Մրցաշրջանի սկզբում ոչ ոք չէր պատկերացնում, որ կհասնենք նման արդյունքի


Լուսանկարը` FC Barcelona


«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խոսել է «Ինտեր»-ի դեմ կայանալիք այսօրվա դիմակայության մասին։


«Իհարկե, տխուր եմ վնասվածք ստացած ֆուտբոլիստների բացակայությամբ։ Ալեխանդրո Բալդեն ու Ժյուլ Կունդեն շատ կարեւոր խաղացողներ են մեզ համար, բայց ունենք նաեւ Ժերար Մարտին, Հեկտոր Ֆորտ եւ Ռոնալդ Արաուխո»,-ասել է Ֆլիկը։

Նա ավելացրել է, որ այս մրցաշրջանում իրենք արդեն երկու տիտղոս են նվաճել, իսկ այժմ պետք է վայելեն ՉԼ-ի կիսաեզրափակչում լինելը․ «Երբ սկսում էինք մրցաշրջանը, ոչ ոք չէր պատկերացնում, որ կհասնենք նման արդյունքների։ Մենք ցանկանում ենք հաճույք ստանալ խաղից ու այնպես անել, որ դա զգան նաեւ երկրպագուները»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին