Այսօր երեկոյան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում «Ինտեր»-ը «Սան Սիրո»-ում ընդունելու է «Բարսելոնա»-ին: Թիմերի առաջին դիմակայությունում գրանցվել է 3:3 հաշիվ:
Միլանյան թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նշել է, որ բոլորն էլ գիտեն սպասվող հանդիպման կարեւորությունն ու պետք է շատ լավ թիմի դեմ հիանալի խաղ ցուցադրեն:
«Մենք վճռական ենք ու պատրաստ: Առաջին հանդիպումն արտակարգ էր, թեեւ որոշ իրավիճակներում կարող էինք ավելի լավ գործել: Մրցակիցը հատկապես լավ է խաղում հակագրոհների ժամանակ, բայց մենք զգոն էինք ու նույնն էլ այսօր պիտի անենք: Մեր երկրպագուների աջակցությամբ եզրափակիչ ենք անցկացնելու»,- ընդգծել է Ինձագին:
Ըստ մարզչի՝ «Բարսելոնա»-ն միջինը 80 %-ով վերահսկում է գնդակը, բայց դրա հետ մեկտեղ էլ երբեմն ռիսկային գործում պաշտպանությունում. «Թիմը հիանալի մարզիչ ունի եւ արդեն 2 տիտղոսի տիրացել է, պարտավոր ենք նրա դեմ լավ խաղ ցուցադրել»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: