Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Ինտեր»-ը հյուրընկալել է «Ռոմա»-ին ու զիջել նվազագույն հաշվով:
Հանդիպման միակ գոլը 22-րդ րոպեին խփել է Մաթիաս Սուլեն:
Հենրիխ Մխիթարյանը դեղին քարտերի պատճառով որակազրկված էր եւ այդ հանդիպմանը չի մասնակցել:
«Ինտեր»-ն իր ակտիվում ունի 71 միավոր եւ նահանջել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական: Առաջատարը 3 միավոր ավել ունեցող «Նապոլի»-ն է:
Հաջորդ հանդիպումը միլանյան ակումբն անցկացնելու է ապրիլի 30-ին եւ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում հանդիպելու է «Բարսելոնա»-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: