Ապրիլ 19, 2025
123 դիտում

Ինձագի. Միասին ենք արդեն 4 տարի եւ գիտենք, որ հիանալի թիմ ենք


Լուսանկարը` gettyimages


Երեկոյան Սիմոնե Ինձագիի սաները հերթական կարեւոր ձեռքբերումն են գրանցել Չեմպիոնների Լիգայում:

«Ինտեր»-ը երկու հանդիպումների արդյունքում 4:3 հաշվով ուժեղ է եղել «Բավարիա»-ից եւ դուրս եկել Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ:

«Հիանալի երեկո էր, որը սեփական ստադիոնում կիսեցինք մեր երկրպագուների հետ: Երկու արտակարգ հանդիպում անցկացրինք, տղաներն էլ հիանալի էին: Երկար ու բարդ մրցաշարջան ենք ունեցել, որը մեզ անչափ շատ ուրախություն է բերել: «Բավարիա»-ի պես թիմի դեմ հաղթանակը միայն ավելացնում է բավարարվածության աստիճանը: Այն անհավանական թիմ է, որը շարունակում է բարձր տեմպով գործել ողջ 90 րոպեի ընթացքում: Բայց մենք, ինչպես եւ Մյունխենում, հարվածին հարվածով էինք պատասխանում: Տղաները համառորեն աշխատում են ու ոչ մի զոհողության առաջ կանգ չեն առնում: Մենք միասին ենք արդեն 4 տարի եւ գիտենք, որ հիանալի թիմ ունենք»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզչի խոսքով՝ պետք է շարունակեն աշխատել նույն ոգով եւ միասին վայելել իրենց հաջողությունների պտուղները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին