Ապրիլ 19, 2025
95 դիտում

ՉԼ-ի կիսաեզրափակչում «Արսենալ»-ը կմրցի ՊՍԺ-ի դեմ


Լուսանկարը` Arsenal


Լոնդոնի «Արսենալ»-ը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղում եւս հաղթանակ է տոնել «Ռեալ»-ի նկատմամբ։

Մադրիդում կայացած խաղում Միկել Արտետայի սաները 2։1 հաշվով ուժեղ են եղել մրցակցից։ Գոլերի հեղինակ են դարձել Բուկայո Սական եւ Գաբրիել Մարտինելին, տանտերերի միակ գնդակը Վինիսիուսի հաշվին է։ Երկու խաղերի արդյունքով անգլիական ակումբը հաղթել է 5։1 հաշվով։

Կիսաեզրափակչում «Արսենալ»-ը հանդիպելու է ՊՍԺ-ին։ Մյուս զույգը կազմել են «Ինտեր»-ը եւ «Բարսելոնա»-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին