Փետրվար 07, 2025
130 դիտում

Հայտնի են ԵՎՐՈ-2027-ում Հայաստանի Մ-21 տ. ընտրանու մրցակիցները


Լուսանկարը` ՀՖՖ


Այսօր Նիոնում կայացել է 2027 թվականի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի Մ-21 տ․ ֆուտբոլի հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Մոնտենեգրոյի ընտրանիները:

Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենան 2025 թվականի մարտից մինչեւ 2026 թվականի հոկտեմբերը: Եզրափակիչ մրցաշարը կկայանա 2027 թվականի ամռանը Ալբանիայում եւ Սերբիայում:

Խմբային փուլի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին