«Ինտեր»-ը Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի վերջին խաղում 3:0 հաշվով հաղթել է «Մոնակո»-ին ու դուրս եկել փլեյ օֆֆ:
Հանդիպման բոլոր գոլերը խփել է Լաուտարո Մարտինեսը: Հեթ-տրիկի հեղինակն աչքի է ընկել 4-րդ, 16-րդ ու 67-րդ րոպեներին: Առաջին գոլը նա խփել է 11-մետրանոցից:
«Մոնակո»-ն 12-րդ րոպեից, երբ խաղադաշտից հեռացվել է պաշտպան Քրիստիան Մավիսը, մնացել է 10 հոգով:
«Ինտեր»-ը վաստակել է 19 միավոր ու զբաղեցրել 4-րդ տեղը, ինչը նրան թույլ է թվել 8-նյակում ընդգրկված թիմերի հետ միանգամից դուրս գալ մրցաշարի 1/8 եզրափակիչ:
«Շնորհավորել եմ թիմին, քանի որ արտակարգ 8 հանդիպում ենք ունեցել ՉԼ-ում եւ 7 խաղում անգամ գոլ չենք բաց թողել: Պետք է երջանիկ լինենք, քանի որ շատ ուժեղ թիմեր են դուրս մնացել 8-նյակից: Ուզում ենք բոլոր մրցաշարերում հնարավորինս առաջ գնալ եւ ամբողջ աշխարհում «Ինտեր»-ը լավագույնս ներկայացնել: Շատ նպատակներ ունենք եւ նույն կերպ էլ շարունակելու ենք մեր ելույթները»,- նշել է Սիմոնե Ինձագին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: