Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Ինտեր»-ն առավելության է հասել «Ուդինեզե»-ի նկատմամբ։
«Սան Սիրո»-ում կայացած խաղում միլանցիները հաղթել են 2։0 հաշվով։ Աչքի են ընկել Քրիստիան Ասլանին եւ Մարկո Առնաուտովիչը։
«Սա մեծ հաղթանակ էր։ Տղաներն առաջին իսկ րոպեից հիանալի էին գործում։ Աշխատում ենք ամեն օր ու ձգտում կատարելագործվել։ Յուրաքանչյուր խաղից հետո վերլուծում ենք ամեն մի մանրուք եւ պատրաստվում հաջորդ դիմակայությանը։ Շարունակում ենք պայքարը տիտղոսների համար»,-խաղից հետո ասել է Ինձագին։
Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ինտեր»-ը փետրվարին մրցելու է «Լացիո»-ի դեմ։ Իսկ հաջորդ հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի թիմն անցկացնելու է Իտալիայի առաջնությունում՝ դեկտեմբերի 23-ին մրցելով «Կոմո»-ի դեմ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: