«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլն ավարտել է պարտությամբ:
Հայկական ակումբը հյուրընկալվել է սերբական «Բաչկո Տոպոլա»-ին ու զիջել 4:3 հաշվով:
«Նոա»-ի կազմում դուբլի հեղինակ է դարձել Մաթեուս Այասը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Հելդեր Ֆերերյան: Թեեւ Ռուի Մոտայի սաներն առաջ են եղել հաշվի մեջ, սակայն պահել հաղթանակը չեն կարողացել: Մրցակցի կազմում նախ Պետար Շտանիչն է կրճատել տարբերությունը, ապա դուբլի հեղինակ է դարձել Իֆետ Դյակովացը, իսկ հաղթական գոլը խփել Միլոշ Պանտովիչը:
«Նոա»-ն Կոնֆերենցիաների Լիգայի մրցաշարային աղյուսակում 4 միավորով ելույթն ավարտել է 31-րդ տեղում ու դուրս մնացել մրցաշարից:
Հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները, որոնք իրենց մրցակիներին կիմանան այսօրվա վիճակահանությունից հետո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: