Փետրվար 05, 2025
143 դիտում

10-րդ տուրի հետաձգված խաղում «Նոա»-ն ուժեղ է եղել «Արարատ-Արմենիա»-ից


Լուսանկարը` FC Noah


«Նոա»-ն 10-րդ տուրի հետաձգված խաղում հանդիպել է «Արարատ-Արմենիա»-ին։

8-րդ րոպեում ինքնագոլի հեղինակ է դարձել Ջունիոր Բուենոն՝ հաշվի մեջ առաջ մղելով «Նոա»-ին։ Երկրորդ գոլը եւս «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստներն են գրանցել, սակայն արդեն մրցակցի դարպասը։ Աչքի է ընկել Տենտոն Յեննեն։ Առաջին կեսի վերջում Օլուդ Օմարը տուգանայինից իրացրած դիպուկ հարվածով հաղթանակ է պարգեւել «Նոա»-ին։

«Նոա»-ն 17-րդ րոպեից Հելդեր Ժոզեի կարմիր քարտ ստանալուց հետո խաղացել է 10 հոգով, իսկ «Արարատ-Արմենիա»-ից 90+11-րդ րոպեին հեռացվել է Խոսե Ժունիորը։ Օգնյեն Չանչարեւիչը հանդիպումն անցկացրել է վնասվածքով, ակումբից հայտնում են, որ վերականգնման մանրամասները կհայտնեն ավելի ուշ։

Այս պահի դրությամբ «Ուրարտու»-ն 38 միավորով 1-ին տեղում է, «Արարատ-Արմենիա»-ն ունի 35, «Նոա»-ն՝ 34 միավոր։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին