«Ֆիորենտինա»-ն հայտնել է, որ Էդոարդո Բովեն գիտակցության գալուց հետո գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Ակումբից տեղեկացնում են, որ նա արդեն ամբողջովին զգոն է եւ գիտակցում է ամեն բան։
«Նա խոսել է ընտանիքի անդամների, ակումբի ղեկավարության, մարզչի եւ թիմակիցների հետ, ովքեր ուրախ լուրն ստանալուն պես շտապել են այցելել նրան։ Առաջիկա օրերին կանցկացվեն լրացուցիչ ստուգումներ»,- հայտնում են «Ֆիորենտինա»-ից։
«Ֆիորենտինա»-«Ինտեր» խաղի ժամանակ 22-ամյա ֆուտբոլիստն ուշագնաց էր եղել եւ շտապ տեղափոխվել հիվանդանոց։ Նշվում է, որ նա սրտի կանգ է ունեցել։ Հանդիպումը հետաձգվել է, դեռ հայտնի չէ, թե այն երբ կկայանա։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: