Դեկտեմբեր 09, 2024
189 դիտում

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրն արդյունավետության առումով ռեկորդային է եղել


Լուսանկարը` Arsenal


Այս շաբաթ կայացավ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի 18 հանդիպում։

ՈւԵՖԱ-ն հայտնում է, որ այդ խաղերի ընթացքում գրանցվել է 67 գոլ։ Սա մրցաշարի պատմության մեջ նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը եղել է ՉԼ-ի 2000/01 մրցաշրջանի 1-ին տուրում, երբ 16 խաղի ժամանակ գրանցվել էր 63 գոլ։

Նոյեմբերի 26-ին կայացած 9 խաղում ֆուտբոլիստները հեղինակել են 40 գնդակ, սա եւս մեկ օրվա կտրվածքով ՉԼ-ի ռեկորդ է։

Նոր ձեւաչափով ընթացող մրցաշարում այս պահին առաջատարը 15 միավորով «Լիվերպուլ»-ն է, 13 միավոր ունի «Ինտեր»-ը, 12՝ «Բարսելոնա»-ն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին