Նոյեմբեր 20, 2024
63 դիտում

Հայաստանի Մ-19 տ. թիմը պատրաստվում է ԵԱ-ի որակավորման 1-ին փուլի մինի-մրցաշարին


Լուսանկարը` ՀՖՖ


Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Երեւանում կկայանա կանանց Եվրոպայի Մ-19 տ․ ֆուտբոլի առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարը:

Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինայի եւ Իսրայելի թիմերը:

Հայաստանի ընտրանին նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը մարզական հավաք կանցկացնի ֆուտբոլի ակադեմիայում, հայտնում է ՀՖՖ-ն:

Կանանց Մ-19 տ․ հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հրավիրել է 25 խաղացողների:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին