Նոյեմբեր 07, 2024
63 դիտում

Նաիր Տիկնիզյան. Ցավալի է, որ եվրագավաթներին մասնակցել չենք կարող


Լուսանկարը` sportbox.ru


«Լոկոմոտիվ»-ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է, թե ինչն է իրեն մոտիվացնում ելույթ ունենալ:

Ռուսական ակումբներն ՈւԵՖԱ-ի եւ ՖԻՖԱ-ի կողմից քաղաքական պատճառներով 2022 թվականից զրկված են միջազգային մրցումների մասնակցելու իրավունքից: Տիկնիզյանի խոսքով՝ Հայաստանի հավաքականում ելույթ ունենալու շնորհիվ ամբողջությամբ չի զրկված միջազգային փորձից:

«Ռուսաստանի առաջնությունում միշտ եմ մոտիվացված հանդես գալիս, քանի որ 25 տարեկան եմ ու դեռ որեւէ լուրջ մրցանակի չեմ տիրացել: Հենց դա է ինձ ու շատ ֆուտբոլիստների օգնում խաղալ: Եվրագավաթների հետ կապված այդքան էլ լավ վիճակում չենք գտնվում, բոլորն են ուզում մասնակցել Չեմպիոնների, Եվրոպայի եւ Կոնֆերենցիաների Լիգաներին, բայց հիմա չենք կարող: Ցավալի է, որ եվրագավաթներ չկան, բայց ոչինչ անել չեմ կարող: Մնում է առաջնության ներսում պայքարել ու ձգտել հասնել արդյունքի»,- Տիկնիզյանի խոսքերը մեջբերում է Sport24-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին